![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսական հետախուզանավը Կուբայի ու ԱՄՆ-ի բանակցությունների նախօրեին մտել է Հավանայի նավահանգիստ
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/rusya-gemi.jpg)
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Վիկտոր Լեոնով» հետախուզանավը երեկ ոչ պլանային մուտք է գործել Հավանայի նավահանգիստ: Այսօր Հավանայում պլանավորված են ԱՄՆ-ի ու Կուբայի ներկայացուցիչների միջև բանակցություններ:
Ընդգծվում է, որ Կուբայի իշխանությունները նախապես պաշտոնապես չեն տեղեկացվել ռուսական հետախուզանավի այցի մասին: Պենտագոնի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ չի կատարվել որևէ աննախադեպ բան, որ նման բաները հազվադեպ չեն և չեն հարուցում տագնապ:
ԱՄՆ-ն ու Կուբան ավելի քան 50-ամյա ընդմիջումից հետո որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: