Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ բողոքի ակցիային կմասնակցի ավելի քան մեկ միլիոն մարդ. Կադիրով
Lenta.ru-ի փոխանցմամբ` Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու դեմ կազմակերպվելիք բողոքի ակցիային կմասնակցի ավելի քան 1 միլիոն մարդ:
Կադիրովն այդ մասին գրել է Instagram-ի իր բլոկում, ինչից առաջ նա տվյալ հարցը խորհրդակցել է պաշտոնատար անձանց, պատգամավորների, հոգևորականների ու ուժայինների հետ.
«Ես ընդգծել եմ, որ իմ անձնական թշնամիներ եմ համարում բոլորին, ովքեր աջակցում են մեկուկես միլիարդ մուսուլմանների կրոնական զգացմունքները վիրավորող Charlie Hebdo-ի ու մյուս պարբերականների «իրավունքին»: Սակայն մենք չպետք է տուրք տանք սադրանքին: Բռնությունը ելք չէ, այն մեր մեթոդը չէ անբարոյական մարդկանց դեմ պայքարում»:
Կադիրովը կոչ է արել բողոքի ակցիայի դուրս գալ հունվարի 19-ին. «Սկզբնական շրջանում մենք ակնկալում էինք, որ կհավաքվի մինչև 500.000 մարդ: Սակայն վերջին տվյալներով` ցուցարարների թիվը կարող է գերազանցել մեկ միլիոնի սահմանագիծը»: Կադիրովը մանրամասնել է, որ ցուցարարների թվում լինելու են ոչ միայն Չեչնիայի, այլև` Ռուսաստանի մյուս մարզերի բնակիչներ: