Բաժիններ՝

Թևան Պողոսյանը շնորհակալություն է հայտնում Մարտուն Գրիգորյանին, Զարուհի Փոստանջյանին, Գևորգ Կոստանյանին և Միքայել եպիսկոպոս Աջապահյանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝

– Ես շնորհակալություն եմ հայտնում Գյումրիի պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, ով ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում Հայաստանում ընտրված պատգամավոր, ժողովրդի ու պետության կողքին կանգնած գործիչ:

– Ես շնորհակալություն եմ հայտնում Զարուհի Փոստանջյանին, ով հարյուրերորդ անգամ ցույց տվեց, թե ինչ է նշանակում ընդդիմադիր գործիչ, ով խփելուց խփում է մինչև վերջ, բայց վտանգի պահին կանգնում բևեռների արանքում:

– Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով իմ ճանաչած այն հազվագյուտ պաշտոնյաներից է, որ անկախ իր համոզիչ կամ անհամոզիչ լինելուց, առավոտից մինչև գիշեր կանգնեց գյումերիցների մեջ ու անընդհատ խոսեց:

– Ես խորապես շնորհակալ եմ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: Ուղղակի շնորհակալ եմ, շնորհակալ որպես հավատացյալ հայ, շնորհակալ եմ նրա դերակատարության ու մեր բոլորի ավելացած հավատի համար:

Շնորհակալ եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031