Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի համար հաշվեհամար է բացվելու Գյումրիի քաղաքապետարանի անմիջական հսկողության տակ

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունվարի 12-ի ողբերգական դեպքերից ողջ մնացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի համար հաշվեհամար է բացվելու՝ Գյումրու քաղաքապետարանի անմիջական հսկողության տակ:

Հաշվեհամարը հասանելի կլինի հունվարի 19-ին, ինչի մասին կտարածվի համապատասխան հաղորդագրություն: Խնդրում ենք զգուշանալ ողբերգությունը սեփական շահերին ծառայեցնող դրամահավաքի, հաշվեհամարներ բացելու տարբեր անհատների և կազմակերպությունների հայտարարություններից, քանի որ Գյումրու քաղաքապետարանն անմիջականորեն համագործակցում է Ավետիսյանների ազգականների հետ և բոլոր քայլերը փոխհամաձայնեցված են՝ ավելորդ շահարկումներից և կեղծիքներից խուսափելու համար:

Գյումրու քաղաքապետարան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031