Բորիս Նեմցով. «Եվ հետո մենք զարմանում ենք, թե ինչու մեզ շուրջ բոլորը ատում են»
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը ֆեյսբուքյան իր էջում դարձյալ անդրադարձել է Գյումրիում եղեռնական սպանության հետ կապված որոշ բացասական զարգացումների դեմ:
«Երբ հակամայդան կրեմլյան շարժումը Գյումրիում հայկական ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին հայտարարում է խղճի կալանավոր, ինչի՞ վրա են հույսները դնում: Հայ ժողովրդի սիրո վրա՞, թե՞ նրա վրա, որ ռուսներին անիծեն նույնիսկ մինչ այժմ բարեկամ Հայաստանի քաղաքացիները: Դա նման է նրան, որ կրեմլյան սադրիչները հենց երկրորդի վրա էլ հույս են դնում: Իսկ Կրեմլը լռելյայն նրանց պաշտպանում է:
Մինչդեռ Ռուսաստանի ու Հայաստանի միջև գործում է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի գտնվելու հետ կապված իրավասության և իրավական փոխօգնության հարցերով համաձայնագիր՝ ստորագրված դեռևս 1997թ.:
Համաձայնագրի 4-րդ հոդվածը ուղղակի արձանագրում է, որ Պերմյակովը պետք է հանձնվի հայկական արդարադատությանը, այնպես որ՝ Երևանում ու Գյումրիում ցուցարարները բացարձակապես օրինական են պահանջում Ռուսաստանից միջազգային պարտավորությունների անշեղորեն կատարում: Սակայն Պերմյակովին չեն հանձնում, և անգամ նրան անվանում են խղճի կալանավոր:
Եվ հետո մենք զարմանում ենք, թե ինչու մեզ շուրջ բոլորը ատում են»: