Բաժիններ՝

Իլհամ Ալիևի պետական այցը Թուրքիա պատմական էր. Նովրուզ Մամեդով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պետական այցը Թուրքիա հանդիսացել է շատ կարևոր պատմական այց:

Մամեդովն այս մասին հայտարարել է այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ. «Նախևառաջ այդ այցը դարձավ այս տարի Ադրբեջանի նախագահի առաջին այցը: Այցը եղել է պետական, և իր ձևով ու բովանդակությամբ իսկապես կարևոր դեր է խաղացել ոչ միայն թուրք-ադրբեջանական կապերի, այլև` միջազգային հարաբերությունների տեսանկյունից:

Այսինքն, այդ այցը դարձավ շատ կարևոր այց նախագահի հանդիպման, բանակցությունների, դրանց բովանդակության, ձեռք բերված արդյունքների, դրված առաջադրանքների ու մինչև 2020 թվականն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև համագործակցության, ինչպես նաև հետագա տարիներին զարգացման հեռանկարները հստակեցնելու տեսանկյուններից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031