Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է նախորդ տարի Ուկրաինայի ունեցած ձեռքբերումները

ZN.UA-ի փոխանցմամբ` Վաշինգտոնում ողջունում են նախորդ տարի Ուկրաինայի ունեցած ձեռքբերումները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆֆ Ռատկեն.

«Ուկրաինան չափազանց հեռու է գնացել այդ ընթացքում` հետևելով մարդկանց ձգտումներին: Չնայած երկրի արևելքի բռնություններին` ներկայիս կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ կարևոր բարեփոխումների անցկացմանը:

Նախորդ տարի անցկացվել են ազնիվ ու ազատ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, ստորագրվել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, միջոցներ են ձեռնարկվել կոռուպցիայի դեմ պայքարում:

Մենք շնորհավորում ենք Ուկրաինայի ժողովրդին այն կապակցությամբ, թե որքան առաջ է նա գնացել այդ կարճ ճամանակահատվածում: Մենք շարունակելու ենք մնալ նրա կողքին` այդ կարևոր բարեփոխումների անցկացման ժամանակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031