Բաժիններ՝

Օբաման ու Քեմերոնը կոչ են արել պայքարել իսլամական ծայրահեղականների «թունավոր գաղափարախոսության» դեմ

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կոչ են արել պայքար սկսել իսլամական ծայրահեղականների «թունավոր գաղափարախոսության» դեմ: Նրանք վստահեցրել են, որ հետախուզությունը պետք է հնարավորություն ունենա զինյալներին հետևել համացանցում.

«Մենք տեսնում ենք թունավոր ու ֆանատիկ գաղափարախոսություն, որն ուղղված է նրան, որ կործանի ամենամեծ կրոններից մեկը` իսլամը` հրահրելով հակամարտություններ և ահաբեկչություններ ու մահ սփռելով: Մեր դաշնակիցների հետ համատեղ մենք կպայքարենք դրա դեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս