Բաժիններ՝

Samsung-ը մտադիր է 7.5 միլիարդ դոլարով գնել Blackberry ընկերությունը. մամուլ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Samsung Electronics-ը հուսով է գնել կանադական Blackberry ընկերությունը: Գործարքի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս մասին գործակալությանը հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը:

Նրա խոսքերով՝ գործարքը գնահատվում է մոտ 7.5 միլիարդ դոլար: Աղբյուրը մանրամասնել է, որ Samsung-ը Blackberry-ի բաժնետոմսի համար առաջարկում է 13.35-15.49 դոլար: Աղբյուրն ընդգծել է, որ երկու ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են նախորդ շաբաթ, որպեսզի քննարկեն հնարավոր գործարքը:

Բանակցությունների մանրամասները դեռ չեն հրապարակվում: Այս հաղորդագրությունների ֆոնին Նյու Յորքի բորսայում 30 տոկոսով աճել են Blackberry-ի բաժնետոմսերը: Սակայն կեսգիշերից հետո Blackberry ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ որևէ բանակցություն չի վարում Samsung-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս