Բաժիններ՝

Էբոլա վիրուսի մահաբերության ներկայիս մակարդակը կազմում է 39 տոկոս

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հերթական անգամ տվյալներ է ներկայացրել Էբոլա վիրուսի զոհերի ու դրանով վարակվածների մասին:

Այդ տվյալները վկայել են Էբոլա վիրուսի դեմ պայքարում հաջողությունների մասին: Նախորդ շաբաթ Լիբերիայում Էբոլա վիրուսով վարակվել է ռեկորդային ցածր թվով մարդիկ՝ սկսած նախորդ տարվա հունիսից, իսկ Սիեռա Լեոնեում ու Գվինեայում՝ նախորդ տարվա օգոստոսից:

ԱՀԿ-ի վերջին հաշվետվության համաձայն՝ համայն աշխարհում Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 8429-ի, իսկ պաշտոնապես գրանցված վարակման դեպքերի թիվը կազմել է 21.196:

Վարակվածների ամենաշատ մասը՝ ավելի քան 10.000 մարդ, բաժին է ընկել Սիեռա Լեոնեին: Իսկ մահաբեր ելք ունեցած վարակման դեպքերի մեծ մասը՝ ավելի քան 3500 մարդ, գրանցվել է Լիբերիայում: Էբոլա վիրուսի մահաբերության մակարդակը կազմում է 39 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս