
Վերջին 7 տարում Կասպից ծովում ջրի մակարդակը նվազել է 0.56 մետրով. ադրբեջանական կողմ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության ու բնական պաշարների նախարարությունը հայտարարել է, որ վերջին 7 տարում ջրի մակարդակը Կասպից ծովում նվազել է 0.56 մետրով: Նախարարությունն ընդգծել է, որ քանի որ Կասպից ծովը հանդիսանում է փակ ավազան, ուստիև նրանում պարբերաբար փոփոխման է ենթարկվում ջրի մակարդակը:
Որպես ջրի մակարդակի փոփոխման հիմնական գործոն է նշվում Կասպիցի ավազանի կլիման: Կլիմայական փոփոխությունները, մասնավորապես, առնչվում են Վոլգա, Ուրալ, Կուր, Սամուր, Թերեք և այլ գետերին, որոնց բաժին է ընկնում Կասպից ծովի ջրային հաշվեկշռի 80 տոկոսը, և որոնք զգալի ազդեցություն ունեն Կասպից ծովում ջրի մակարդակի վրա:
Տաք ամիսներին գետերի վարարման ժամանակ ծովի մակարդակը բարձրանում է, իսկ ձմռանը՝ ընդհակառակը, նվազում է: