Ստամբուլաբնակ ադրբեջանցի առևտրականներն ամսական 50 անգամ թռչում են Մոսկվա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում բնակվող ադրբեջանցիներն ամսական 50 անգամ Թուրքիայից ինքնաթիռով թռչում են դեպի Ռուսաստան, ուր առկա է թուրքական տեքստիլ արտադրանքի մեծ պահանջարկ:

Ադրբեջանցիներն օգտվում են Թուրքիայի ու Ռուսաստանի միջև մուտքի արտոնագրի դյուրին լինելուց և ամեն օր ինքնաթիռով 2.5 ժամ թռչելով թուրքական տեքստիլ արտադրանքը հասցնում են Ռուսաստան:

35-ամյա մի ադրբեջանցի, ով չի ցանկացել իր իրական անունը և ներկայացել է որպես Սամի, գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանում հատկապես մեծ պահանջարկ ունեն կանացի զգեստները, և որ ստամբուլաբնակ ադրբեջանցիների մեծ մասն իր ապրուստը վաստակում է նման եղանակով:

Սամին հայտնել է, որ ամսական վաստակում է ավելի քան 5800 լիրա (1 դոլարը հավասար է գրեթե 2.3 լիրայի)՝ հավելելով, որ վերջին երեք տարվա ընթացքում գրեթե ամեն օր Ստամբուլից թռչել է Մոսկվա: Նա ընդգծել է, որ մշտական հաճախորդներ ունի Մոսկվայի հարավում գտնվող «Սադովոդ» շուկայում:

Տեսանյութեր

Լրահոս