
Ռուսաստանը չի կատարել Ղրիմի թաթարներին տված խոստումները. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի չի կատարել Ղրիմի թաթարների հետ կապված իր խոստումները՝ ափսոսանք հայտնելով այդ կապակցությամբ:
Չավուշօղլուի խոսքերով՝ Ռուսաստանը Թուրքիային խոստացել է, որ թաթարական լեզվին կհատկացվի պետական լեզվի կարգավիճակ, սակայն դա տեղի չի ունեցել: Չավուշօղլուն հիշեցրել է, որ Ռուսաստանը նաև խոստացել է, թե Ղրիմի թաթարները ներկայացված կլինեն պետական մարմիններում, սակայն դա նույնպես տեղի չի ունեցել:
Չավուշօղլուի խոսքերով՝ Ռուսաստանը Ղրիմի թաթարներին չի տվել այն իրավունքները, որոնցով նրանց օժտել էր Ուկրաինայի ղեկավարությունը: Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է՝ Գերմանիայից հետո, և որ Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին:
Չավուշօղլուի խոսքերով՝ մոտ ժամանակներս Թուրքիայից պատվիրակություն կուղարկվի Ղրիմ: