
Զինյալները հակամարտության ընթացքում առաջին անգամ կիրառել են «Բուրատինո» հրնետ համակարգ. ուկրաինացի զինվորականներ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին զինյալները 75 անգամ գնդակոծել են ուկրաինացի զինվորականների դիրքերը: Այս մասին հայտարարել է հակաահաբեկչական գործողության մամլո կենտրոնը.
«Երեկ երեկոյան ապօրին զորամիավորումները զինված հակամարտության ընթացքում առաջին անգամ կիրառել են 220 միլիմետր տրամաչափի ТОС-1 Буратино տիպի համազարկային կրակի ծանր հրնետ համակարգ, որից կրակել են Վեսյոլոե բնակավայրի ուղղությամբ»:
Բացի այդ, գրանցվել է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ օդային հետախուզման 5 դեպք: Ընդգծվում է, որ ընդհանուր առմամբ հակաահաբեկչական գործողության գոտում իրավիճակը գնալով կայունանում է, կրակոցների քանակն ու ինտենսիվությունը նվազում են: