Հերբերտ Զալբերն ու Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ-ի հարցը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «հավատարիմ» է հակամարտության շուտափույթ, խաղաղ կարգավորմանը: Ալիևն անհրաժեշտ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի, միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաև ԵՄ-ի ջանքերի ակտիվացումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Զալբերն ու Ալիևը քննարկել են նաև ԵՄ-ի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները: Զալբերն Ադրբեջան է ժամանել այսօր և այն կլքի վաղը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031