
Մոտ ժամանակներս կարող ենք հանդիպել արտգործնախարարների հետ. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ առաջնագծում ամեն տիպի բռնություն ստեղծում է անկայունություն, ինչն էլ կարող է վտանգավոր լարվածության առաջացնել կողմերի միջև:
Ուորլիքն ընդգծել է, որ նախորդ տարի իրենք քանիցս ականատես եղան առաջնագծում նման դեպքերի գրանցմանը: Ուորլիքը հայտարարել է, որ ռազմական գործողությունները խաչ կքաշեն խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ջանքերի վրա.
«Կողմերի կարծիքները լսելու համար մենք կանոնավորապես այցելում ենք տարածաշրաջան: Սակայն մեր հերթական տարածաշրջանային այցի ժամկետը դեռ հստակեցված չէ: Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կարող է տեղի ունենալ մեր հանդիպումն արտգործնախարարների հետ:
Մենք հուսով ենք, որ նախարարները կհանդիպեն ու կկարողանան քննարկել առաջընթացի ուղիները: Մենք նաև հուսով ենք, որ նախագահները կկատարեն 2014 թվականի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները և կշարունակեն երկխոսությունը:
Հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելը հնարավոր է միայն կողմերի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում՝ միմյանց հետ աշխատելու համար»: