Ռուսաստանում ԶԼՄ-ներին խորհուրդ է տրվել չհրապարակել Charlie Hebdo-ի ծաղրանկարները
RBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների ու զանգվածային հաղորդակցությունների վերահսկողության դաշնային գործակալությունը (Роскомнадзор) նամակ է հղել տեղական ԶԼՄ-ներին, որում զգուշացրել է կրոնական գործիչների ամեն տիպի ծաղրանկարները հրապարակելուց զերծ մնալու համար:
Այդ նամակը հրապարակվել է Роскомнадзор-ի Facebook-յան էջում: Բացի այդ, էլեկտրոնային ԶԼՄ-ներին խորհուրդ չի տրել իրենց մոտ տեղադրել այլ կայքերի հեղինակային նյութերի հիպերհղումներ, որոնցում արդարացվում են նմանատիպ գործողությունները (կրոնական գործիչների ծաղրանկարները):
Ավելի վաղ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելուն դեմ է հանդես եկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: