Բաժիններ՝

Թուրքիայի պատվիրած CH-47F Chinook ուղղաթիռներից մեկը կհատկացվի նախագահական պալատին

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան Boeing ընկերությանը պատվիրված CH-47F Chinook ուղղաթիռներից մեկը հատկացվելու է նախագահական պալատին: Այդ VIP ուղղաթիռը պատվիրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Օրեր առաջ գումարվել էր Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստ, որը նախագահել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Դրա ժամանակ որոշվել էր ավելի վաղ պատվիրած 6 հատ CH-47F Chinook ուղղաթիռների հետ մեկտեղ պատվիրել ևս 5 այդպիսի ուղղաթիռ:

Այդ 5 նոր պատվերներից 4-ը բաժին է ընկել Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբին, իսկ 1-ը՝ Պաշտպանության նախարարությանը: Ակնկալվում է, որ վերջինիս պատվիրած ուղղաթիռը հատկացվելու է նախագահական պալատին:

Այդպիսով, Թուրքիան ընդհանուր առմամբ կստանա 11 հատ CH-47F Chinook ուղղաթիռ: Պլանավորված է, որ առաջին փաթեթի վեց ուղղաթիռները Թուրքիային կմատակարարվեն մինչև 2016 թվականը: Այդ գործարքը գնահատվել էր 400 միլիոն դոլար: CH-47F Chinook ուղղաթիռն ունակ է փոխադրել ամբողջովին սպառազինված 55 զինվորի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս