
Դավիթ Սանասարյանը Տարոն Մարգարյանին կոչ է անում այսօրվա համերգը հետաձգել

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կոչ է անում Հանրապետության հրապարակում այսօրվա նախատեսված համերգը հետաձգել. «Այսօր սգո օր է, այն տեղափոխեք մեկ այլ օր…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:
Հավելենք, որ tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասել է, թե Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված այսօրվա համերգը կայանալու է: