
Անհրաժեշտ է ուժեղացնել կրոնների միջև երկխոսությունը. Մերկել

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: Հանդիպման ժամանակ Մերկելը հայտարարել է, որ իրենք կողմ են գերմանական հասարակությունում մուսուլմանների և մյուս հավատքների ներկայացուցիչների խաղաղ գոյակցությանը:
Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ դատապարտման ենթակա է ոչ միայն իսլամական բռնությունը, այլև՝ իսլամատյացությունը: Մերկելն ու Դավութօղլուն կարևորել են ոչ վաղ անցյալում Փարիզում գրանցված ահաբեկչություններից հետո մուսուլմանների հանդեպ խտրական վերաբերմունքից զերծ մնալը:
Մերկելը կրկնել է Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի կողմից 2010 թվականին ասված հետևյալ խոսքերը. «Իսլամը պատկանում է Գերմանիային: Դա այդպես է, ես նույնպես այդ կարծիքին եմ: Անհրաժեշտ է ուժեղացնել կրոնների միջև երկխոսությունը»:
Միևնույն ժամանակ Գերմանիայի մի շարք քաղաքներում (Լայպցիգ, Մյունխեն, Հանովեր, Բեռլին, Համբուրգ ու Դյուսելդորֆ) տեղի են ունեցել հակաիսլամական բողոքի ակցիաներ: