Կադիրովը չի բացառել, որ Ֆրանսիայի ահաբեկչությունները պլանավորել են ինչ-ինչ «ազդեցիկ ուժեր»
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը չի բացառել, որ Ֆրանսիայում իրականացված ահաբեկչությունների հետևում կարող են կանգնած լինել մի շարք ազդեցիկ ուժեր: Կադիրովն այդ մասին գրել է Instagram-ի իր էջում.
«Ես միանշանակ դատապարտում եմ Փարիզում անզեն անձանց սպանությունը: Սակայն ես վստահ չեմ, որ այդ իրադարձությունների հետևում կանգնած չեն ինչ-ինչ ազդեցիկ ուժեր: Արդյոք դա չի՞ հանդիսանում պլանավորված ինչ-որ ակցիա՝ հակաիսլամական տրամադրություններ բորբոքելու համար, կամ էլ արդյոք այն չի՞ հանդիսանում հասունացող գլոբալ մեկ այլ խնդրի վրայից ուշադրությունը շեղելու փորձ»:
Կադիրովը դեմ է արտահայտվել միջազգային հանրության կողմից ահաբեկչության տարբեր ակտերը դատապարտելիս երկակի ստանդարտներ կիրառելու դեմ. «Մենք ողջունում ենք համաշխարհային առաջնորդների կողմից Փարիզում իրականացված ահաբեկչության միասնական դատապարտումը: Սակայն ինչպիսի՞ ահաբեկչություն են դատապարտել նրան»: