Բաժիններ՝

Շիրակը Կապանում մեկնարկել է առաջին հավաքը

Հունվարի 11-ից 25-ը «Շիրակն» իր առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Կապանում՝ մարզվելով «Գանձասարի» մարզաբազայում։

Այս մասին հայտնում է «Շիրակի» պաշտոնական կայքը և հավելում, որ Գյումրու թիմը Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Կապան է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ՝ Գոռ Էլյազյան, Նորայր Աբրահամյան, Մխիթար Միրիջանյան («Շիրակ-2»)

Պաշտպաններ՝ Գևորգ Հովհաննիսյան, Միլոշ Ստամենկովիչ, Արտյոմ Միքայելյան, Աղվան Դավոյան, Ռուդիկ Ռաֆայելյան («Շիրակ-2») , Արման Թադևոսյան (Շիրակ-2), Սմբատ Ասատուրյան (Շիրակ-2)

Կիսապաշտպաններ՝ Տիգրան Դավթյան, Դավիթ Հակոբյան, Էդվարդ Փանոսյան, Կարեն Ալեքսանյան, Արամ Թոսունյան, Դրիսա Դիարասուբա, Արկադի Թումանյան («Մետալիստ», Խարկով), Արման Ասլանյան (Շիրակ-2), Լևոն Մակարյան (Շիրակ-2), Մհեր Սաֆարյան (Շիրակ-2)

Հարձակվողներ՝ Արամ Մուրադյան, Օլեգ Կոտլյար («Սպարտակ», Մոսկվա), Անդրանիկ Բարիկյան, Շահե Շահինյան (Շիրակ-2)

«Շիրակում» բացի երկրորդ թիմի ֆուտբոլիստներից վորձաշրջան կանցնեն նաև 21-ամյա հարձակվող Օլեգ Կոտլյարը, ով Մոսկվայի «Սպարտակի» սան է, ինչպես նաև հանդես է եկել Մոլդովիան ներկայացնող «Շերիֆում», և 17-ամյա կիսապաշտպան Արկադի Թումանյանը, ով Խարկովի «Մետալիստի» սան է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս