Ֆրանսիայի ղեկավարությունը պատրաստ է հրեական դպրոցների ու սինագոգերի պաշտպանության գործընթացում ներառել բանակը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են զինվորականներին օժտել ոստիկանական գործառույթներով՝ ողջ երկրում գտնվող հրեական դպրոցներն ու սինագոգերը պաշտպանելու համար:
Այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի հրեական համայնքների խորհրդի ղեկավար Ռոժե Ցուկերմանը: Ֆրանսիայի նախագահն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ այցելել են Փարիզի գլխավոր սինագոգ:
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ղեկավարությանը՝ ահաբեկչությանն ու հակասեմականությանը հակազդելու հարցում չափազանց ամուր դիրքորոշման համար: Նեթանայահուի խոսքերով՝ Եվրոպայի ու Իսրայելի ընդհանուր թշնամին ծայրահեղական, արմատական իսլամն է, և ոչ թե նորմալ իսլամը:
Ֆրանսիայում են գտնվում խոշորագույն հրեական ու մուսուլմանական համայնքները Եվրոպայում: Ֆրանսիայում բնակվող հրեաների թիվը կազմում է մոտ 550.000 մարդ: 2014 թվականին Ֆրանսիայում ավելի քան կրկնակի աճել է հակասեմական ելույթների թիվը: Սրանից առաջ հաղոդվել էր, որ Նեթանյահուն Ֆրանսիայի հրեաներին կոչ էր արել վերադառնալ հայրենիք: