Բաժիններ՝

Ուկրաինայի արևելքում մի փոքր նվազել է լարվածությունը. Սթոլթենբերգ

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի մի փոքր բարելավման մասին: ՆԱՏՕ-ի տվյալներով՝ Ուկրաինայի արևելքում լարվածությունը մի փոքր նվազել է:

Սթոլթենբերգը հայտարարել է, որ Դոնբասում զինված բախումների թիվը մի փոքր կրճատվել է, սակայն տեղ-տեղ շարունակվում են մարտերը: Սթոլթենբերգն ընդգծել է, որ ռուս զինվորականները դեռևս գտնվում են Ուկրաինայի արևելքում՝ օգնելով զինյալներին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դոնբասի դրությունն անվանել է անկայուն ու բարդ: Նրա խոսքերով՝ տարածաշրջանում առկա հումանիտար իրավիճակը շարունակում է հարուցել մտահոգություն: Սթոլթենբերգը Մոսկվային կոչ է արել անհապաղ պայմաններ ստեղծել հրադադարի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս