Բաժիններ՝

2015 թվականը կլինի փորձությունների տարի. Իլհամ Ալիև

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Իլհամ Ալիևի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ, որում ամփոփվել են նախորդ տարվա արդյունքներն ու քննարկվել են ընթացիկ տարվա առաջադրանքները: Ալիևը խոսել է Ադրբեջանի տնտեսության «հաջող զարգացման» մասին` չնայած նավթի գնանկմանը:

Նրա խոսքերով` երկրի տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, իսկ ոչ նավթային սեկտորինը` 7 տոկոս: Խոսելով ընթացիկ տարվա առաջադրանքների մասին` Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այս տարին բարդ կլինի համաշխարհային տնտեսության համար և փորձություն կհանդիսանա բնական պաշարներով հարուստ երկրների համար:

Ալիևը կարևորել է ոչ նավթային ոլորտի զարգացումը, բիզնեսին արտոնյալ վարկերի տրամադրումը, կառավարման կատարելագործումը, գումարների վատնման կանխումը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ կշարունակվեն երկրի տնտեսության համար կարևոր նախագծերը: Ալիևը բարձր է գնահատել Եվրոպական խաղերի նախապատրաստությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս