Բաժիններ՝

Պորոշենկոյի հետ զրույցից հետո Մերկելը զանգահարել է Պուտինին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլերի մամլո ծառայությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ Մերկելը ողջունել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ ուղիների փնտրտուքի ուղղությամբ Մոսկվայի ջանքերը: Դրա հետ մեկտեղ Մերկելը հայտարարել է, որ «նորմանդական ձևաչափով» հանդիպումը կարող է տեղի ունենալ միայն մինսկյան խաղաղության պլանի իրագործման մեջ իրական առաջընթացի դեպքում:

Պուտինն իր հերթին զրույցի ընթացքում ընդգծել է հրադադարի ռեժիմը պահպանելու և Ուկրաինայի հարավ-արևելյան տուժած շրջանների տնտեսական վերականգնմանն աջակցելու կարևորությունը:

Պուտինն ու Մերկելը պայմանավորվել են ընդլայնել համատեղ ջանքերը «նորմանդական ձևաչափով» և շարունակել աջակցել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը` այդ թվում նաև հաշվի առնելով մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը:

Հունվարի 15-ին Աստանայում տեղի է ունենալու «նորմանդական ձևաչափով» նախագահների հանդիպումը: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Պորոշենկոն Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է ռազմական տեխնիկա մատակարարել Դոնբասի անջատողականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս