Հատուկ ծառայությունները զգուշացնում են Եվրոպայում ահաբեկչությունների շարքի շարունակման հնարավորության մասին
Գերմանական Bild թերթի փոխանցմամբ` հետախուզական ծառայությունների տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ ահաբեկչական ակտերը կշարունակվեն Եվրոպայի երկրներում:
ԱՄՆ պաշտպանության նախարարության Հետախուզական վարչության նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինը հայտարարել է, որ տեղի ունեցած հարձակումները չպետք է զարմացնեն իրենց, և որ իրենք կտեսնենք ավելին:
Ընդգծվում է, որ ամիսներ առաջ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության մասնագետները կոտրել են Իսլամական պետության առաջնորդների գաղտնագրված նամակագրությունը` պարզելով, որ ահաբեկչական չորս խումբ որպես փախստականներ ներթափանցել են եվրոպական երկրներ:
Փարիզի դեպքերը պետք է ազդանշան հանդիսանան մայրցամաքի մյուս քաղաքներում ծայրահեղականների ակցիայի մեկնարկի համար: Ահաբեկիչների հաղորդագրություններում մասնավորապես նշվել է Հռոմը: Ահաբեկիչները պատրաստել են Հռոմի պատմական վայրերի մասին մի տեսանյութ, որն ուղեկցվում է արաբերեն տեքստով. «Դուք եք պատերազմ սկսել մեր դեմ: Սա ձեր մեղքն է, և դուք կվճարեք բարձր գին: Անգամ ձեր ննջարանում դուք ձեզ չեք զգա անվտանգ»: