Բաժիններ՝

Վեյկ ան Զեե. Առաջին տուրում Արոնյանը մրցելու է ամենացածր վարկանիշն ունեցող գրոսմայստերի հետ. Armsport.am

Հունվարի 9-25-ը Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամի մոտակայքում գտնվող Վեյկ ան Զեե քաղաքում կայանալու է ամենամյա շախմատային փառատոնը, որն ունի A եւ B մրցաշար։ Ինչպես գրում է Armsport.am-ը, A մրցաշարին մասնակցելու է Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, իսկ B մրցաշարին՝ ԱՄՆ-ն ներկայացնող 14-ամյա գրոսմայստեր Սամվել Սեւյանը։

A մրցաշարին մասնակցում են.

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2862), Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2820), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2797), Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա, 2757), Վեսլի Սո (ԱՄՆ, 2762), Դին Լիրեն (Չինաստան, 2732), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա, 2715), Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան, 2734), Իվան Շարիչ (Խորվաթիա, 2666), Հոու Յիֆան (Չինաստան, 2673), Լյուկ Վան Վելի (Հոլանդիա, 2667), Բահադուր Ջոբավա (Վրաստան, 2727) եւ Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան, 2744):

Այսօր կայացել է A մրցաշարի վիճակահանությունը։ Առաջին տուրում Լեւոն Արոնյանը(2797) սեւ խաղաքարերով մրցելու է խորվաթ գրոսմայստեր Իվան Շարիչի(2666), ով ունի ամենացածր վարկանիշը A մրցաշարում։ Ամբողջ վիճակահանության կարող եք ծանոթանալ այստեղ։

B մրցաշարում Սեւյանը(2511) առաջին տուրում մրցելու է հոլանդացի 20-ամյա գրոսմայստեր Ռոբին վան Կամպենի(2615) հետ։

Պարտիաները մեկնարկելու են Երեւանի ժամանակով 16։30-ին։ Լեւոն Արոնյանի պարտիաներին կարող եք հետեւել մեր կայքում։

Հիշեցնենք, որ Արոնյանը 4 անգամ հաղթել է Վեյկ ան Զեե սուպերմրցաշարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս