Բաժիններ՝

Պարզ և էֆեկտիվ չորս խորհուրդ iPhone օգտագործողների համար

macradar.ru կայքը մի քանի խորհուրդ է ներկայացրել iPhone օգտագործողների համար, որոնք ներկայացնում ենք ստորև.

1. iCloud-ում ռեզերվային կրկնօրինակներ պահեք: Սա շատ լավ պրակտիկա է, մանավանդ, որ այժմ Apple-ը բավական հեշտացրել է: Չնայած այս ֆունկցիան անվճար է՝ քչերն են օգտագործում այն: Այս ֆունկցիան հնարավորություն է տալիս հետագայում վերականգնել հեռախոսում եղած ինֆորմացիան խնդիրների դեպքում: Նկարներում պատկերված է, թե ինչպես կարելի է օգտագործել այս ֆունկցիան:

icloud

2. Պարբերաբար ուշադրության դարձրեք, թե ինչ ծրագրեր եք ներբեռնել հեռախոսի մեջ, և դրանից ջնջեք այն ծրագրերը, որոնց ձեզ անհրաժեշտ չեն կամ ընդհանրապես չեք օգտագործվում:

0003iphone

iphone2

iphone3

 

 

3. Պարբերաբար թարմացրեք ներբեռնված հավելվածները: Դրանց թարմ տարբերակները հաճախ ուղղում են նախկին սխալները, ունենում են նոր ավելացված ֆունկցիաներ:

iphone4

4. Թարմացրեք iOS ծրագիրը: Մինչև դա անելը համոզվեք, որ ունեք ռեզերվային կրկնօրինակներ: Պետք է զգույշ լինել ավելի հին մոդելների հետ՝ iPhone 4s, iPad 2, 3: iOS 8-ի տեղադրումն այս տարբերակներում կարող է օգտակար չլինել, այլ կարող է նվազեցնել ձեր սարքավորման աշխատանքի արդյունավետությունը:

iphone5

Նյութը հրապարակման է պատրաստել 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս