
Ռուս քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը պետք է վերադարձնի «Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական տարածքները». 1in.am

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը 1in.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այսօր խոսքը նոր փուլի տեղափոխվելու և կոմպրոմիսի գալու մասին է՝ Ղարաբաղյան հակամարտության մասով:
«Պետք է գալ այնպիսի կոմպրոմիսի, որի ֆորմատը հետևյալը կլինի՝ Հայաստանը վերադարձնում է Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական տարածքները շրջափակումից դուրս գալու և տնտեսական համագործակցություն սկսելու դիմաց: Ինձ թվում է՝ այսպիսի կոմպրոմիսային տարբերակը մեծ և թեկուզ ժամանակավոր համաձայնություն է, այն հնարավոր է: Դրան անցնելու դեպքում իրավիճակը ստաբիլ կլինի: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը թեև ՀԱՊԿ-ի ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցում է Հայաստանի հետ, այդուհանդերձ հանդիսանում է չեզոք միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում»:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում