Բաժիններ՝

Օլանդի ու Մերկելի հանդիպումը հետաձգվել է Փարիզի դեպքերի պատճառով

Ֆրանսիական iTele հեռուստաալիքի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնել է մամլո քարտուղար Շուլցը: Բանակցությունները պետք է անցկացվեին հունվարի 11-ին, Ստրասբուրգում:

Հունվարի 7-ին Փարիզում զինված հարձակման է ենթարկվել Charlie Hebdo պարբերականի խմբագրատունը, ինչի հետևանքով զոհվեց 12 մարդ: Ոստիկանությունը պարզել էր, որ դա իրականացրել են Կուաշի եղբայրները, որոնք սպանվել են երեկ` ոստիկանության ձեռնարկած գործողությունների ժամանակ: Ֆրանսուա Օլանդը միասնության կոչ է արել ժողովրդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031