
Նոր Գերմանիան ցանկանում է միջամտել ամենուրեք. Գորբաչով

Der Spiegel պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի ու եվրոպական երկրների միջև հարաբերություններում առկա լարվածությունը կարող է հանգեցնել խոշոր հակամարտության կամ էլ անգամ միջուկային պատերազմի.
«Այդօրինակ պատերազմն անխուսափելիորեն կհանգեցնի միջուկային զենքի: Մենք չենք վերապրի առաջիկա տարիները, եթե որևէ մեկի նյարդերը տեղի տան այդ թեժացած իրավիճակում: Ես դա հենց այնպես չեմ ասում: Ես չափազանց մտահոգ եմ»:
Գորբաչովի կարծիքով` նոր Գերմանիան ցանկանում է միջամտել ամենուրեք. «Ակնհայտ է, որ Գերմանիայում կան բազմաթիվ մարդիկ, որոնք ցանկանում են օգնել Եվրոպայում նոր դիվիզիոնի ստեղծմանը»: