Բաժիններ՝

ԵՄ-ում հեշտությամբ կարելի է «Կալաշնիկով» ինքնաձիգ գնել համացանցում. Le Figaro

Le Figaro թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգով զինված ահաբեկիչները հարձակվեցին Charlie Hebdo թերթի խմբագրատան վրա, ֆրանսիացի լրագրողները պարզել են, որ Ֆրանսիայում և ընդհանրապես ԵՄ-ում այնքան էլ բարդ չէ այդ ինքնաձիգը գնելը:

Թեև «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգը հնացել է, այնուամենայնիվ, այն ցայժմ գտնվում է աշխարհի 50 երկրների բանակներում: Բացի այդ, այն դարձել է ապստամբական շարժումների մասնակիցների ու ահաբեկիչների սիրելի զենքը: Հենց այդ ինքնաձիգով զինված անձինք էլ հարձակվել են Charlie Hebdo թերթի խմբագրատան վրա:

Պարզվում է, որ համացանցում շատ հեշտությամբ կարելի է գտնել կայքեր, որոնցում վաճառում են «Կալաշնիկով» ինքնաձիգ: Իսկ երբ ԵՄ-ը մտցրեց ազատ տեղաշարժ, այդպիսի զենք գնելը դարձավ ավելի հեշտ: Կոտրված ինքնաձիգի, որը կարելի է հեշտությամբ վերանորոգել, արժեքը սկսվում է 250 եվրոյից: Իսկ ահա մարտունակ ինքնաձիգն իր հավելյալ պարագաներով արժե մինչև 3000 եվրո:

Ֆրանսիական SRParis հետախուզության հետազոտական կենտրոնը հայտնել է, որ «Կալաշնիկով» ինքնաձիգով հիմնականում Ֆրանսիա են ժամանում նախկին Հարավսլավիայի երկրներից: Զենքը բերում են քանդած վիճակում, որպեսզի խուսափեն ոստիկանության հետ խնդիրներից: Ներկա դրությամբ Փարիզում շարունակվում է հակաահաբեկչական գործողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս