Բաժիններ՝

Ֆրանսիայում ծավալվել է հակաահաբեկչական մասշտաբային գործողություն (ուղիղ միացում)

Sky News հեռուստաալիքն ուղիղ հեռարձակում է կազմակերպել Ֆրանսիայից, ուր ծավալվել է հակաահաբեկչական մասշտաբային գործողություն: Փարիզից ոչ հեռու գտնվող Դամմարտեն ան-Գոել քաղաքից ոչ հեռու ընկած շրջանում իրականացվող գործողությանը մասնակցում են մի քանի տասնյակ ոստիկաններ և մի շարք ուղղաթիռներ:

Փարիզից արևելք ընկած Պորտ-դե-Վենսենում հնչած կրակոցների հետևանքով զոհվել է երկու մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր, թե հանցագործները պատանդ են վերցրել 4-6 մարդու, այդ թվում նաև կանանց ու երեխաների: Նախնական տվյալներով՝ նոր պատանդներ վերցնողները նախօրեին Փարիզում կին ոստիկանին սպանողն է:

Ֆրանսիական ոստիկանության հաղորդմամբ՝ մարդասպանը կապված է Կուաշի եղբայրների հետ, որոնք սպանդ են կազմակերպել Charlie Hebdo թերթի խմբագրատանը և ներկա դրությամբ գտնվում են Փարիզից 40 կիլոմետր հեռավորության վրա: Նրանք նույնպես պատանդ են վերցրել իրենց հետ և հայտարարել են, որ ցանկանում են մահանալ ինչպես նահատակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս