Բաժիններ՝

ԵԽԽՎ-ի նախագահը հունվարի 15-ին կժամանի Կիև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի ղեկավար Անն Բրասորը պլանավորում է հունվարի 15-16-ին մեկնել Կիև: Այս մասին հայտարարել է նրա աշխատակազմի ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքերով՝ Բրասորը պլանավորել է հանդիպումներ ունենալ Ուկրաինայի նախագահի, վարչապետի, Գերագույն ռադայի նախագահի, արտգործնախարարի, խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբերի առաջնորդների, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ:

Ընդգծվում է, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում պլանավորված է քննարկել Ուկրաինայի ընթացիկ հումանիտար իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս