Բաժիններ՝

Ուկրաինայի ֆինանսների նախարարը հերքել է, թե երկիրը սնանկության շեմին է

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն կառավարական պատվիրակության գերմանական այցի ժամանակ գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հերքել է, թե Ուկրաինան գտնվում է սնանկության շեմին.

«Մենք վերապրում ենք ֆինանսական ծանր ճգնաժամ, երկիրը հայտնվել է բարդ պայմաններում: Սակայն Ուկրաինան սնանկ չէ: Մենք կատարելապես կարիք ունենք մեր գործընկերների ֆինանսական նոր օգնության: Մեզ անհրաժեշտ են վարկեր և ոչ թե նվերներ: Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»:

Նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը վարկատուների օգնության դիմաց խոստանում է բարեփոխումների հավակնոտ ծրագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031