
Եվրոպայում կհայտնվի 10 րոպեանոց ավիաչվերթ

Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ ավստրիական FlyNiki ավիաընկերությունը 10 րոպեանոց ավիաչվերթ է բացում Վիեննայից դեպի Բրատիսլավա: Տվյալ երթուղով առաջին չվերթը պլանավորված է իրականացնել ապրիլի 2-ին: Չվերթի տոմսերը 29 եվրոյով կարելի է գնել ավիափոխադրողի կայքից:
Ավստրիայի ու Սլովակիայի մայրաքաղաքների միջև հեռավորությունը կազմում է մոտ 80 կիլոմետր: Աշխարհի ամենակարճ ավիաչվերթը համարվում է Մեծ Բրիտանիայի հյուսիսում գտնվող Վեստրեյ կղզիների միջև չվերթը, որը տևում է մոտ 47 վայրկյան: