Ընդգծվում է, որ կասկածյալներից մեկը 2011 թվականին Եմենում հանդիպել է «Ալ-Քաիդայի» ամերիկացի ահաբեկիչ Անվար ալ-Ավլակիի հետ, ով ավելի ուշ սպանվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից: Բացի այդ, կասկածյալներ Շերիֆ ու Սաիդ Կուաշի եղբայրները որոշ ժամանակ գտնվել են Եմենում, ուր նրանց մարզել են «Ալ-Քաիդայի» զինյալները:

Ֆրանսուա Օլանդը խոստացել է ապահովել Մարին Լե Պենի անվտանգությունը

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է ապահովել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի անվտանգությունը: Լե Պենը դրա համար համար շնորհակալություն է հայտնել Օլանդին:
Միևնույն ժամանակ Charlie Hebdo պարբերականի խմբագրատան վրա հարձակում գործելու գործով կասկածյալները, որոնք Փարիզից 50 կիլոմետր հեռավորության վրա պատանդ են պահում մեկ մարդու, հայտարարել են, որ ցանկանում են մահանալ որպես նահատակներ: Փարիզի արվարձանում շարունակվում է նրանց որսալու գործողությունը: