Լևոն Արոնյանը կմասնակցի Բադեն-Բադենի սուպերմրցաշարին
Փետրվարի 2–ից 9–ը գերմանական Բադեն–Բադեն քաղաքում տեղի կունենա շախմատային սուպերմրցաշար, որին կմասնակցի նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, հայտնում է chess-news.ru–ն։
Մրցաշարի մանսակիցների թվում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, Ֆաբիանո Կարունան, Վիշվանաթան Անանդը, Մայքլ Ադամսը, Արկադի Նայդիչը և Դավիդ Մարմիդձեն։ Այս օրերին Արոնյանը, Կառլսենը և Կարուանան գտնվում են հոլանդական Վեյկ ան Զեում, որտեղ մրցելու են այդ հեղինակավոր մրցաշարի շրջանակում։
Նշենք, որ Լևոն Արոնյանը բարդ օրացույց ունի, քանզի Բադեն Բադենից հետո պետք է մասնակցի Ցյուրիխի մրցաշարին (փետրվարի 13–20)։
Ըստ Armsport.am-ի