
Քիմ Քարդաշյանը և Քանիե Ուեսթն ընդլայնում են իրենց տունը (լուսանկարներ)

Cosmo.com կայքի տվյալներով՝ Քիմ և Քանիե զույգը 2.9 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է իրենց` Hidden Hills-ում գտնվող 20 միլիոն դոլարանոց տան կողքի տունը:
Քիմի և Քանիեի նոր առանձնատան մասին մանրամասները ներկայացրել է Trulia անշարժ գույքի գործակալության կայքը: Տունն իր մեջ ներառում է ընդարձակ սենյակներ, հարմարություններ և նույնիսկ անձնական կինոթատրոն:
Ըստ Trulia կայքի՝ նրանց տունն ունի՝
- 8 ննջասենյակ
- 10 լոգարան
- 2 լողավազան, որոնցից մեկն ունի հրաշալի սահահարթակ
- Անձնական կինոթատրոն
- Հատուկ պատվիրված հսկայական առանձնասենյակ-զգեստապահարան՝ ամբողջովին հայելապատ
- Զամշապատ խաղասենյակ, որտեղ գտնվում է նաև ջրային բարը
- Հյուրասենյակ՝ ձայնագրման հրաշալի ստուդիայով
- Մառան, ավելի ճիշտ՝ 2 մառան:
Նյութը հրապարակման պատրաստեց ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ