Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է պարտվել կիբեր պատերազմում. Սնոուդեն

PBS-ին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ ձևով պաշտպպանված չէ ցանցահենների հարձակումներից, ինչը և կարող է հանգեցնել կիբեր պատերազմում ԱՄՆ-ի պարտությանը:

Սնոուդենի կարծիքով՝ ԱՄՆ-ը կիբեր պատերազմում կարող է տանուլ տալ շատ ավելի ուժեղ ձևով, քան՝ մյուս երկրները. «Կարծում եմ, որ երբ գործը հասնում է կիբեր պատերազմին, մենք կարող ենք կորցնել ավելի շատ բան, քան՝ յուրաքանչյուր այլ պետություն»:

2014 թվականի դեկտեմբերին ցանցահենները հարձակում են գործել Sony Pictures ընկերության համակարգիչների վրա՝ կապված «Հարցազրույց» ֆիլմի թողարկման հետ, որում պատմվում է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին: ԱՄՆ-ի իշխանությունները կիբեր հարձակման մեջ մեղադրել են ԿԺԴՀ-ին և պատժամիջոցներ են սահմանել նրա նկատմամբ: ԿԺԴՀ-ը հերքել է այդ մեղադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս