Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի Բալթիկ ծովի շրջանում իր զորավարժությունների թիվը. Լեհաստանի ՊՆ

Tvn24-ի փոխանցմամբ՝ Լեհաստանը հուսով է, որ ՆԱՏՕ-ն կմեծացնի Բալթիկ ծովի շրջանում զորավարժությունների թիվը՝ կապված տվյալ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ակտիվության մեծացման հետ: Այս մա սին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը.

«Այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերին, աննախադեպ էր: Հստակ է, որ մենք ցանկանում ենք ավելի մեծ ուշադրություն Բալթիկ ծովի հանդեպ: Որպես հակազդեցության միջոց՝ կարող է դառնալ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների թվաքանակի մեծացումը»:

Նախարարի խոսքերով՝ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինեն Ռուսաստանի հետ բազմամյա լարված հարաբերություններին, քանի որ ներկա դրությամբ չկա հակամարտության ապաէսկալացման որևէ նախանշան:

Սեմոնյակը հույս է հայտնել, որ Ֆրանսիան վերջնական որոշում է կայացրել Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավերը վաճառելու հարցում, և որ նա երբևիցե չի գնա այդ քայլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս