Բաժիններ՝

Խոդորկովսկին պատասխանել է Կադիրովի սպառնալիքին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի այն հայտարարությունը, որում նա նախկին օլիգարխին հայտարարել է իր անձնական թշնամի.

«Ես լսեցի և նկատի առա Վլադիմիր Պուտինի հավատարիմ կողմնակցի սպառնալիքը: Այդ սպառնալիքն իր ուղղվածությամբ որևէ կերպ չի տարբերվում Փարիզի ահաբեկչական ակտից. դրա նպատակը ահաբեկելն է, ձայնից զրկելը: Սակայն ես ասել եմ երեկ և կրկնում եմ այսօր, որ մեզ չես ահաբեկի:

Մենք ամուր կպաշտպանենք խոսքի ազատությունը՝ ժամանակակից հասարակության բազային արժեքը: Համոզված եմ, որ մուսուլմանների բացարձակ մեծամասնությունը հասկանում է այդ դիրքորոշումն ու աջակցում է դրան»:

Ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի գրասենյակի վրա իրականացված ահաբեկչական հարձակման ֆոնին Խոդորկովսկին ԶԼՄ-ներին կոչ էր արել հրապարակել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկաները:

Ի պատասխան՝ Կադիրովը Խոդորկովսկուն որակել է որպես մուսուլմանների և իր անձնական թշնամի: Կադիրովը հայտարարել էր, որ գործարարն իր գործողություններով խաչ քաշեց իր վրա. «Նա իրեն հայտարարեց աշխարհի բոլոր մուսուլմանների թշնամի: Հետևաբար, նա նաև իմ անձնական թշնամին է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս