ԿԺԴՀ-ը Ռուսաստանին խնդրել է իրեն մատակարարել Су-35 ռեակտիվ կործանիչներ
Հարավկորեական «Չունան Իլբո» թերթի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով իրեն մատակարարել Су-35 ռեակտիվ կործանիչներ: Համապատասխան խնդրանքով ոչ վաղ անցյալում ռուսական կողմին դիմել է Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտկոմի քարտուղար Ցոյ Ռյոն Խեն:
Թերթն ընդգծում է, որ ԿԺԴՀ-ն ունակ է ինքնուրույն արտադրել տարբեր սպառազինություն, սակայն կործանիչների կառուցումը պահանջում է առավել ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչի համար էլ ԿԺԴՀ-ը զգում է Ռուսաստանի օգնության կարիքը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի բանագնաց Ցոյ Ռյոն Խեն Մոսկվա է այցելել 2014 թվականի նոյեմբերին, ուր և հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: