Բաժիններ՝

Ճապոնիան նավթի համաշխարհային գնանկումից կարող է տարեկան տնտեսել 58.3 միլիարդ դոլար

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գնանկումը Ճապոնիային կարող է տարեկան բերել 7 տրիլիոն իենի (ընթացիկ փոխարժեքով 58.3 միլիարդ դոլար) տնտեսական արդյունք: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի վերականգնման հարցերով նախարար Ակիր Ամարին.

«Ներկայումս նավթի գները գրեթե կրկնակի ցածր են, քան դրանք եղել են իրենց գագաթնակետում: Դա զգալիորեն կկրճատի մեր ծախսերը և, ամենայն հավանականությամբ, տնտեսությանը կբերի մոտ 7 տրիլիոն իեն: Նավթի գնանկումը կօգնի նաև զարգացող տնտեսություններով երկրներին, սակայն կհարվածի այդ հումքն արտադրող երկրներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս