Բաժիններ՝

Մինսկյան պայմանավորվածությունների կատարման դեպքում չեղյալ կհայտարարվեն ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները. Մողերինի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն, եթե ամբողջովին իրագործվեն Ուկրաինայի վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունները: Այս մասին երեկ Ռիգայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին.

«Ես կարող եմ հստակ ասել, որ ամեն ինչ կախված կլինի տեղում տիրող իրավիճակից: Եթե կյանքի կոչվեն մինսկյան բոլոր կետերը, ապա այդ ժամանակ բնականաբար մենք այլևս չենք ունենա պատժամիջոցներ»:

Մողերինին ընդգծել է, որ կան դրական ազդանշաններ, որոնք վկայում են Ուկրաինայում տիրող իրավիճակի հանդեպ Մոսկվայի մոտեցման փոփոխությունների մասին: Մողերինին դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ այդ փոփոխությունները դեռ բավական սահմանափակ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս