Բաժիններ՝

«Բոկո Հարամը» Նիգերիայում գրավել է Բագա քաղաքը. սպանվել է առնվազն 100 մարդ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությունը հարձակում է գործել Բագա քաղաքի վրա, ինչն էլ հանգեցրել է մեծ թվով զոհերի: Reuters-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ, իսկ BBC-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է 2000-ի:

Բագայի բնակչության ընդհանուր թվաքանակը հասնում է 10.000-ի: Բագան Նիգերիայի հյուսիս-արևելքում հանդիսանում է առևտրային խոշոր կենտրոն: «Բոկո Հարամի» զինյալները գրավել են քաղաքում գտնվող զորանոցը: Բագայից հազարավոր մարդիկ փախուստի են դիմել՝ ապաստանելով Բոռնո նահանգի կենտրոն Մայդուգուրիում: Զինյալները գրավել են նաև Բագա քաղաքի մերձակայում գտնվող 16 ավան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս