Բաժիններ՝

Պենտագոնը 15 ռազմաբազա է փակում Եվրոպայում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը փակում է Մեծ Բրիտանիայում ու իր ավիաբազան, ինչպես նաև փակում է Եվրոպայում ամերիկյան ևս 14 ռազմական օբյեկտ: Այդ բոլոր օբյեկտներն էլ տրվելու են այն երկրների կառավարություններին, որոնց տարածքներում գտնվում են դրանք:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այդպիսի որոշում է ընդունել՝ տարեկան 500 միլիոն դոլար տնտեսելու համար: Եվրոպական երկրներում ամերիկյան ռազմական օբյեկտների փակման հարցը քննարկվում է արդեն մի քանի տարի: Վաշինգտոնը մտադիր է Աֆղանստանի ու Իրաքի պատերազմներից հետո կրճատել ռազմական ծախսերը:

Չնայած այդ ամենին՝ ԱՄՆ-ը մտադիր է Մեծ Բրիտանիայում տեղակայել F-35 տիպի ռեակտիվ կործանիչների երկու էսկադրիլիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս