Բաժիններ՝

Էրդողանի դուստրը կարող է գլխավորել Թուրքիայի իշխող կուսակցությունը

Haber Тürk-ի փոխանցմամբ` Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի դուստր Սյումեյյե Էրդողանը կարող է դառնալ ԱԶԿ-ի նախագահի թեկնածու:

Սոյլուն հույս է հայտնել, որ Սյումեյյեն ակտիվորեն կմասնակցի այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար կուսակցության նախապատրաստական աշխատանքներին. «Դա իմ անձնական տեսակետն է: Այդպես տեղի է ունենում ԱՄՆ-ում ու մյուս երկրներում:

Քաղաքականությունը ենթադրում է գենետիկական կապեր, որոնք կարող են հորից փոխանցվել զավակներին: Մեր նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է և ներկայումս ակտիվորեն մասնակցում է քաղաքականությանը:

Լավ կլիներ, եթե նրա դուստրն առաջադրեր իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնում: Կարծում եմ, որ նա նույնպես քաղաքական արենայի ուժեղագույն գործիչներից է»:

Սոյլուն կանխատեսել է, որ ԱԶԿ-ն առաջիկա ընտրություններում կհավաքի քվեների ավելի քան 50 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս