Բաժիններ՝

Ուկրաինան հարկադրված կլինի ընթացիկ տարում դեֆոլթ հայտարարել. The Financial Тimes

Բրիտանական The Financial Тimes թերթի փոխանցմամբ` Ուկրաինան հարկադրված կլինի ընթացիկ տարում դեֆոլթ հայտարարել, եթե միջազգային կազմակերպությունները նրան չհատկացնեն հավելյալ ֆինանսական ռեսուրսներ:

Իր պարտավորությունները կատարելուց Կիևի հրաժարվելու սպառնալիքը վարկատուներին հարկադրում է վաճառել պարտատոմսերը: Երեքշաբթի 2017 թվականին մարելու պարտատոմսերը վաճառվել են ռեկորդային ցածր գնով: Ուկրաինայի պարտքային բեռն աճել է շատ ավելի մեծ չափով, քան ակնկալվում էր ավելի վաղ:

Թերթն ընդգծում է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնազավթելն ու Ուկրաինայի արևելյան-արդյունաբերական մարզերում անջատողական-ապստամբներին աջակցելը կործանել է Ուկրաինայի տնտեսությունն ու պետական ֆինանսները:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) սկզբնական շրջանում ենթադրում էր, որ Ուկրաինայի տնտեսությունը 2014 թվականի արդյունքներով կկրճատվի 5 տոկոսով: Ներկա դրությամբ անգամ 6.5 տոկոսով կրճատվելու կանխատեսումը թվում է չափազանց լավատեսական: Մի շարք տնտեսագետներ կարծում են, որ Ուկրաինայի տնտեսությունը կկրճատվի 8 տոկոսով

Բյուջետային դեֆիցիտի ու գրիվնայի կտրուկ արժեզրկման հետ մեկտեղ Ուկրաինայի ինքնիշխան պարտքը 2015 թվականին կարող է կազմել ՀՆԱ-ի 90 տոկոսը: ԱՄՀ-ը սովորաբար պարտքի այդ մակարդակը համարում է անընդունելի: Նրա գնահատմամբ` դեֆոլթից խուսափելու համար Ուկրաինային անհրաժեշտ է ևս 15 միլիարդ դոլար, որոնք կգումարվեն ավելի վաղ Ուկրաինային հատկացված 17 միլիարդ դոլարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս